Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«Եվ ո՜նց է հպարտանում, երբ մեծերի հետ ճաշասեղան է նստում՝ ուտելու, և չի բողոքում, որ դոլման առանց սխտոր-մածունի համ չունի՝ հայկական չէ․․․»

«Եվ ո՜նց է հպարտանում, երբ մեծերի հետ ճաշասեղան է նստում՝ ուտելու, և չի բողոքում, որ դոլման առանց սխտոր-մածունի համ չունի՝ հայկական չէ․․․»
31.10.2024 | 12:20

Մի խիստ կասկածելի անցյալով ու անապագա մեկը որոշել էր գրավոր «դաս» տալ ամերիկյան բանտում իր վերջին օրերը մաշող ծերունի առյուծին, ու ստացել էր ինը էջանոց պատասխան։

Յանիկյանական անողորմ պատասխան։

Մի կայքում տեսա, թե աշխարհի մեծամեծերը ոնց են աղիքահայության այսօրվա մունետիկին տեղ տվել իրենց ճաշասեղանի մի անկյունում, ու միտս եկավ Յանիկյանի պատասխան-նամակից մի քանի տող.

«․․․Գրում եք, թե ժամանակին Դուք էլ ինձ պես էիք մտածում, իմ արած քայլի նման կամ ավելի լավ ծրագրեր էիք կազմում ու Ձեր ընկերների հետ խորհրդակցում, բայց «Փառք Աստծուն, որ շուտ հասկացրեց սխալ քայլեր չանել»:

Հայրենակից, ես իմ կյանքում սովորություն եմ ունեցել դիմել իմ ուղեղին. նախ դա մարդ էակի իրավունքն է, և երկրորդ՝ Ձեր անվանածի գոյության մասին տեղեկություն չունեմ և պարզ է, որ հասցեն էլ չեմ կարող ունենալ: Գուցե Ձեզ նման շատերն են դիմում նրան, և դրա համար է մեր ազգը այս դժբախտ օրերին հասել ու ողորմություն է խնդրում մարդկությունից:

Եվ ո՜նց է հպարտանում, երբ մեծերի հետ ճաշասեղան է նստում՝ ուտելու, և չի բողոքում, որ դոլման առանց սխտոր-մածունի համ չունի՝ հայկական չէ․․․»:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2806

Մեկնաբանություններ